Մեծ Բրիտանիան չի կարող մեզ զարմացնել իշխանության ժառանգական փոխանցման իր ավանդույթներով։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնում, Երասխի գինու գործարանի տիրոջ, Ռազի տղան (Երասխի դուքսը) իր հորը փոխարինել է` նրա կենդանության օրոք։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ ՀՀ Տավուշի մարզպետ է նշանակվել ոչ միայն իր հարսանիքի քավորը, այլև նրա եղբայրը` Հայկ և Վահե Ղալումյանները։
Նիկոլական ավանդույթները չեն շրջանցել նաև Վայոց ձորի մարզը։ Սկանդալային պատմության մեջ հայտնված ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատակազմի ղեկավար, այնուհետև Ազգային ժողովի պատգամավոր կարգելուց հետո, նրան փոխարինել է իր փաստաբանը` մարզպետի տեղակալ նշանակելով Տրդատի եղբորը (Տրդատ Երկրորդին):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02HxfcKWeGEMvnpmh4q4yBoXFGbvUd5comwfQ2QC4pQc7ytvJ74KdgGR9eZ1a3vsQGl&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել