Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին Նիկոլը երկար-բարակ ելույթ է ունեցել՝առաջին հայացքից հնչեցնելով միանգամայն ադեկվատ մտքեր. խոսել է «հայկական խաչմերուկի», հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ՌԴ ունեցած դրական ազդեցության, տրանսպորտային ուղիների բացման հարցում իր ունեցած բացառիկ շահագրգռվածության, առկա համաշխարհային ճգնաժամի պայմաններում հնարավորությունների փնտրտուքի անհրաժեշտության և այլնի մասին՝ երևի փորձելով ինչ-որ կերպ մերվել շրջապատին:

Նիկոլին լսելով՝ կարող է ստեղծվել թյուր տպավորություն, թե Հայաստանը մի երկիր է, որը լուծել է իր բոլոր պրոբլեներն ու անհամբեր սպասում է՝ երբ է սկսելու օգուտներ քաղել նոր ձևավորվող աշխարհակարգից: Մինչդեռ փաստն այն է, որ այդ նոր աշխարհակարգը ձևավորվում է փաստացի նաև մեր հաշվին. Արցախի նախկին կարգավիճակը, որը փոզմիշ արեց Նիկոլը՝ արյունոտ ներկայացում սարքելով, արդյունք էր պոստսովետական այն դարաշրջանի, որի ավարտի սկիզբը դրվեց վերջին տարիներին, ու որի կուլմինացիան կարելի է համարել ուկրաինական ճգնաժամը: Միով բանիվ՝ Հայաստանի վիճակը բնավ նախանձելի չէ, այնինչ Նիկոլը ձևացնում է, թե իբր ամեն ինչ «OK» է, ու ինքն ընդհանրապես պրոբլեմ չունի այն դեպքում, երբ նոր ձևավորվող աշխարհակարգում Հայաստանը մոլորվել է, իր տեղը չի գտնում:

Այդ մտածումի հետանքով է, որ Նիկոլը հրաժարվել է բարձրաձայնել նույն գերիների հարցը՝ խնդիր, որը Հայաստանը պետք է դարձներ իր գլխավոր նախապայմանը՝ նախքան Ադրբեջանի կամ աշխարհի հզորների «ջրաղացին ջուր լցնելը»: Նույն ադրբեջանցիները, երբ Արցախն ու 7 շրջանները Հայաստանի վերահսկողության տակ էին, երբեք առիթը բաց չեն թողել՝ բարձր ամբիոններից հնչեցնելու իրենց հուզող խնդիրների մասին: Հիմա պարտվածն ու ծնկի եկածը մենք ենք, ի՞նչ է անում Նիկոլը՝ գոնե գերիների հարցը լուծելու համար (էլ չասած օրեցօր փոքրացող Հյաատսանի «ֆենոմենի» մասին), բարձաձայնելու համար խնդիրը, ինչը նախևառաջ պետության պատվի հարց է ու հետո միայն՝ մարդասիրական պրոբլեմ:

Իսկ ի՞նչ անի, եթե ինքն էլ Ադրբեջանի վարքագծի ջատագովն է: Ինչո՞ւ դեմ լինի կամ կշտամբի, եթե Ալիևը հաշիվը վաղուց փակել է՝ Լուկաշենկոյի հայտնի առաջարկությունը կյանքի կոչելով:

Փողից ավելի կարևոր բան կա՞…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել