Հարցին՝ ինչո՞ւ հենց հոկտեմբերի 28-ին Ջալալ Հարությունյանին Արայիկ Հարությունյանի կողմից տրվեց Արցախի հերոսի կոչում այն դեպքում, երբ մարտադաշտում բանը բանից անցել էր, հաղթանակը՝ դարձել անհնարին, «գեներալ» Գագոն դատապարտել է իշխանությունների այդօրինակ վարքագիծը՝ արդարացիորեն նկատելով, որ առաջին պատերազմի ժամանակ կոչումների, վերամբարձ պարգևատրումների և այլ նմանատիպ բաների շառայլություն չի նկատվել, այնինչ մեր օրերում, փաստորեն, հակառակ պատկերին ենք ականատես դարձել, ինչը կեղծիք է ու ձևականություն: «Մինչև հիմի ես չեմ կարողանում հասկանալ՝ էդ «ազգային հերոսները» ինչի՞ համար շնորհվեցին մարդկանց, ի՞նչ են արել…Ես էն գաղափարին եմ, որ լավ նահանջելու համար «ազգային հերոնսեր» են տվել»,-մասնավորապես՝ հայտարարել է Մելքոնյան Գագոն:

Գագոն ակնհայտորեն լյապ է թույլ տվել ու խայտառակել սեփական շեֆին. փորձելով արդարացնել Ջալալ Հարությունյանի ձերբակալությունը՝ Գագոն իրականում պատռել է իշխանությունների դիմակը՝ նրանց սխալ հանելով, նրանց մեղադրելով կոչումների ու պարգևատրումների ինստիտուտը վարկաբեկելու, իսկ այդ ամենի հետ նաև պետութւյունն ու բանակը զրոյացնելու համար: Այսինքն՝ Գագոն անկախ իրենից ճշմարտությունն է ասել՝ ակամա մերկացնելով Նիկոլին ու նրա կցորդ Արայիկ Հարությունյանին:

Մարդը ճիշտ է ասում էլի՝ մի «ազգային հերոսն» ի՞նչ է, որ չեք շնորհում խեղճ Գագոյին. նա մյուս շնորհյալներից շահեկանորեն տարբերվում է նրանով, որ գործնականում շատ չնչին մասնակցություն է ունեցել պատերազմին, ինչը պետք է որ առանձնակի ուշադրության ու գնահատանքի արժանանար, բայց արի ու տես,որ Գագոն մնացել է բորդյուրին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել