Ե՞րբ է Նիկոլի հերթը
Գեներալ Միքայել Արզումանյանին կալանավորելուց հետո հիմա էլ Նիկոլի թիրախում է հայտնվել Ջալալ Հարությունյանը. նրան մեղադրանք է առաջադրվել, իսկ պաշտոնավարումը կասեցվել է: Հարությունյանին մեղադրում են անփութության համար. իբր նրա գործողությունների հետևանքով հայկական ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։
Նիկոլը Հայաստանում, փաստորեն, գեներալների որս է սկսել, և խիստ մեծ է հավանականությունը, որ երկու գեներալով հարցը չի փակվելու: Հարությունյանի պարագայում, ինչպես՝ գեներալ Արզումանյանի, խնդիրը սեփական մեղքը գեներալիտետի վրա բարդելն է, պարտությունը նրանց վզով անելը: Կա ջախջախիչ պարտություն, ուստի միակ կերպը՝ սեփական դեմքը փրկելու, մնում է այլոց կա՛մ դավաճանության, կա՛մ անփութության համար մեղադրելը. մեղավոր է ոչ թե պետության քաղաքական ղեկավարությունը, այլ՝ զինվորական էլիտան, որը եղել է անպատրաստ, չի ունեցել համապատասխան որակներ՝ արդարացնելու քաղաքական ղեկավարության ակնկալիքները:
Այնինչ փաստն այն է, որ Ջալալ Հարությունյանի կարիերային թռիչքային աճը արդյունք է բացառապես Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության: Հետևաբար՝ կատարվածի համար մեղավոր է ոչ միայն գեներալը, այլև նրան էքստեռն կարգով կարիերային աճ երաշխավորած քաղաքական ուժը. Նիկոլի նկրտումները՝ «ջրից բացարձակ չոր դուրս գալու», չեն կարող հաջողությամբ պսակվել, և բոլոր դեպքերում հենց նա է մնում գլխավոր պատասխանտուն, ուստիև՝ կատարվածի մեղավորը:
Իսկ ե՞րբ է Նիկոլի հերթը…



