Նիկոլը պատրաստվում է սպանել գեներալներին
Նիկոլի իշխանության սպասարկու Դավթյան Արթուրը առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետական դավաճանության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունն է ստիպել Դավթյան Արթուրին՝ փորձելու Հայաստանում վերականգնել մահապատիժը:
Դավթյան Արթուրի այս արկածախնդրությունն իրականում բնավ երկրում արդարութան մթնոլորտի վերականգնմանը կամ պետականության հիմքերի ուժեղացմանը չէ, որ ուղղված է: Այս օրերին գեներալ Միքայել Արզումանյանի շուրջ ընթացող արհեստածին պրոցեսները, որոնց օգնությամբ Նիկոլը փորձում է Շուշիի անկումը գցել նրա, իսկ հետագայում գուցե նաև այլ գեներալների գրպանը՝ փրկելու սեփական կաշին, բացահայտում են այն թաքուն նպատակը, որին Դավթյան Արթուրի վերադասը փորձում է հասնել:
Բանն այն է, որ միամտություն կլինի կարծելը, թե Արզումանյանը կարող է միակը լինել, որի գլխին կջարդեն պատերազմում կրած պարտության հետևանքները: Շուտով, ըստ երևույթին, Նիկոլը նորանոր գեներալների գլխին գործեր կսարքի ու նրանց կհռչակի՝ այս կամ այն բնակավայրի անկման պատասանատու ու մեղավոր. իբր իր մեջքի հետևում համագործակցել են թշնամական հատուկ ծառայությունների հետ ու ծախել երկիրը: Հետևաբար՝ խնդիր է առաջանալու՝ գնտնելու այնպիսի մի պատժատեսակ,որը նախևաաջ կփակի բոլոր մեղավորների բերանը: Մահապատիժը կարող է դառնալ հենց այդ պատժատեսակը, որի օգնությամբ կարելի լինի լուծել միանգամից մի քանի հարց. նախ՝ ժողովրդի աչքին Նիկոլը կդառնա ամենահայրենասերը, ապա՝ կլուծի բանակը կազմալուծելու թուրքական հանձնարարականի խնդիրը: Այն գեներալները, որոնք կհանդգնեն չպարել Նիկոլի դուդուկի տակ, կարող են մեղադրվել համապատասխան հոդվածով ու գնդակահարվել: Ի դեպ՝ ընդդիմադիր դաշտում գործող կամ ընդդիմությանը համակրող գեներալիտետն է նաև դառնալու առաջնային թիրախ, ինչի վերաբերյալ ակնարկներ կարծես թե արդեն հնչում են:
Իրականում, սակայն, մահապատժի ենթակա թիվ մեկ սուբյեկտը հենց Նիկոլն է, քանի որ նա է բոլոր դավաճանների գլուխը, նա է իրական դավաճանը, և եթե Դավթյան Արթուրը կարողանա հասնել մահապատժի վերականգնմանը, ապա հասարակությունն ու ընդդիմությունը պետք է կարողանան հասնել նրան, որ առաջին գնդակահարվողը հենց Նիկոլը լինի, հակառակ պարագայում, կարող ենք ականատես դառնալ անդառնալի գործընթացների, որոնք կփոշիացնեն հայկական պետականությունը:



