Ալենը նվաստացրել է Ռուբոյին

Կասկադը՝ Սիմոնյան Ալենի սիրելի վայրերից մեկը, դարձել է քաղաքական սկանդալների ու բախումների հարթակ: Լրատվականներից մեկի փոխանցմամբ՝ հիմա էլ Ալենը «հաքել» է Ռուբինյան Ռուբոյի խորթ մոր հետ, որին ու որի դստերը՝ Ռուբինյան Կարոյի աղջկան, անվանել է թուրք: ըստ տեղեկությունների՝ բախումը եղել է «թուրքական» հողի վրա. Ծովիկ Կասսաբյանը Սիմոնյան Ալենին մեղադրել է թուրքերին Հայաստան բերելու համար, ինչին ի պատասխան արժանացել է նման վիրավորանքի:

Ոչինչ չես ասի, Սիմոնյան Ալենը հատկապես վերջերս ագրեսիվացել է, աջ ու ձախ վեճերի ու բախումների պատճառ դարձել:

Տվյալ պարագայում,սակայն, կատարվածը նրանով է ուշագրավ, որ բախումը տեղի է ունեցել մեկ այլ ՔՊ-ական, Քըլըչի գործընկեր Ռուբինյան Ռուբոյի հարազատի ու Ալենի միջև: Ալենն իմացե՞լ է՝ով է կանգնած դիմացը: Դժվար թե չիմանար՝ով է իր թիմակցի խորթ մայրը: Հետևաբար՝ եթե իմացել է, ինչո՞ւ է նման կերպ արտահայտվել տիկնոջ հասցեին, պատճառը բացառապես թուրքական թեմատիկա՞ն է, թե՞ ինչ-որ անձնական խնդիրներ կան Ռուբոյի ու Ալենի միջև:

Բոլոր դեպքերում կատարվածը ևս մեկ անգամ ի ցույց է դնում մի կողմից՝ Ալենի հանդեպ եղած մարդկանց ատելությունը, մյուս կողմից՝ այն վատառողջ մթնոլորտը, որ տիրում է ՔՊ ներսում:

Հետաքրքիր կլինի տեսնել Ռուբինյան Ռուբոյի արձագանքը՝ կատարվածին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել