Խոսելով ՔՊ-ի վերընտրվելու՝ բացարձակ մեծամասնություն հավաքելու հնարավորությունից՝ ՔՊ-ական Մինասյան Լիլոն որպես իրենց կողմից արձանագրված տնտեսական ձեռքբերում մատնանշել է 35000 դրամ դարձած թոշակը, 300000-ը գերազանցող միջին աշխատավարձն ու կառուցված մանկապարտեզները՝ պնդելով, թե 2018-ի համեմատ նույն թոշակների ու աշխատավարձերի հարցում իրենք թռիչքաձև աճ են գրանցել. 2018-ին թոշակը 16000 էր, միջին աշխատավարձը 120000-ին մոտ թիվ:

Պարզվում է՝ Լիլոն ոչ միան չի տիրապետում թվերին, այլև տեղյակ չէ՝ ինչ բան է ինֆլյացիան:

Նախ խոսենք միջին աշխատավաձի մասին ու արձանագրենք, որ 2018-ի դրությամբ այն կազմել է մոտ 174000 դրամ: Այսինքն՝ այս տարիների ընթացքում այն նույնիսկ չի կրկնապատկվել: Մյուս կողմից՝ եթե նույնիսկ կրկնապատկվեր էլ, ապա դա էլի զգալի չէր լինի, քանի որ 2018-ի համեմատությամբ 2025-ին գներն աճել են. տարբերությունը կազմում է մոտ 2 անգամ: Այսինքն՝ 2018-ի համեմատ Հայատսանում կյանքը ամենաքիչը 2 անգամ թանկացել է, իսկ առանձին ապրանքների սեգմենտում գնաճը եղել է ավելի բարձր:

Ինչ վերաբերում է թոշակներին, ապա նկատենք, որ 8 տարվա մեջ թոշակի բարձրացման տեմպն ուղղակի ծիծաղելի է. Նիկոլը խոցելի այդ շերտին ծաղրում է. Լիլոն, օրինակ, քանի՞ ժամ կարող է ձգել 35000 դրամով, որ հպարտանում է, թե 16000-ը 35000 է դարձել: Եթե ինֆլյացիան հաշվի ես առնում, ապա ստացվում է, որ թոշակները նույնն են մնացել:

Թե ինչը կարող է այսքանից լիլոներին ինքնավստահություն ներշնչել, անկեղծ ասած, անհասկանալի է: Երևի Ֆիդանն է երաշխիքներ տվել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել