Կարկառուն ՔՊ-ականներից Սիմոնյան Ալենը Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է անցկացրել, ու բանը հասել է նրան, որ աշակերտներն Ալեն Սիմոնյանից խորհուրդներ են հարցրել անգամ գրքերի ընտրության հարցում. Ալենն է ասել՝ ինչ արժե կարդալ, ինչ՝ոչ:
Հայաստանի ներկայիս դժբախտությունների հիմնապատճառներից մեկն էլ այն է, որ առնվազն անկախությունից ի վեր մեզ չհաջողվեց գրագետ, լավը վատից տարբերող սերունդ դաստիարակել, ու չնայած բարձրագոչ ու ականջահաճո հայտարարությունների պակաս երբեք չի եղել՝ գովերգող երիտասարդությանը, սակայն առնվազը վերջին 4 տարին ապացուցեց, որ իրականությունը գլխիվայր է ընկալվել. հենց երիտասարդ սերունդը, ըստ էության քանդեց Հայաստանը՝ սերունդ, որին դաստիարակել էր ոչ թե պետությունը, այլ՝ օտարը:
Ասում են՝ Սիմոնյան Ալենը ուսանողական տարիներին բնավ չի փայլել. մի կերպ ավարտացնել են տվել ԵՊՀ-ի իրավաբանականը: Դատելով ամենայնից՝ այսօր էլ նրա հիպոթալամուսն առանձնապես չի պսպղում իր ներուժով ու բովանդակութամբ: Ուստի հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ունի Ալենը մատաղ սերնդի դաստիարակման, կրթման հետ: Ալեն Սիմոնյանին պետք է տեսնեն ու հասկանան, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական գործիչը, այլ ոչ թե հակառակը, հետևաբար ո՞րն էր իմաստը՝ երեխաներին վատ օրինակ ծառայելու, երբ դաս-հանդիպման հիպոթետիկ նպատակը նույն այդ երեխաներին լուսավորին ու լավին հաղորդակից դարձնելն էր:
Վա՜յ նրանց, որոնց Ալենը պետք է ասի՝ ինչ է անհրաժեշտ կարդալ, ինչ՝ոչ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/643
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



