Ավինյան Տիկոն զուտ ալիևյան բառապաշարով է հակադրվում ընդդիմությանն ու հայապահպան թեզերին: Ի՞նչ իրողությունների մասին է խոսում Տիկոն, պարտությա՞ն, թերևս, միայն թե անհասկանալի է, թե ինչո՞ւ է նա այդ մասին խոսում շատ մեծ հաճույքով, ի տեսակ էրքով: Արդյոք պատերազմում հայկական կողմի կրած ցավալի պարտությունը Տիկոյի սրտո՞վն է: Հարցի պատասխանը միանշանակորեն դրական է, քանզի հենց այդ պարտությունն է, որ հնարավոր է դարձրել Ռուբինյան Ռուբոյին հավելյալ պաշտոնով օժտելը, ռուսների տակը փորելը, թուրքերի հետ հարյուրավոր անգամներ հեռախոսազրույց ունենալը, հայի մեջ հայի ոգին սպանելն ու Իլհամի ոտքի տակ անմարդաբնակ տռասի վերածվելը:
Կամ Տիկոյին ի՞նչ է թվում, Հայաստանն ունի՞ ժամանակ՝ լինի միջնաժամկետ,թե՝ երկարաժամկետ՝ հետաձգելու բանակի վերզինումն ու վերակառուցումը: Ալիևը հենց հիմա աշխարհի 19 երկրից զենք է գնում, գնում է ամենալավը, ամենաթանկն ու արդյունավետը: Մենք ի՞նչ ենք անում, լսում ենք Ավինյան Տիկոյի լոլոները: Բայց մինչ մենք լսում ենք, ազերին առաջ է գալիս, օդ է բարձրացնում «Բայրքաթարն» ու համոզվում, որ պատերազմից անգամ երկու տարի անց էլ հայկական բանակը դեռ նույնիսկ «Բայքրաթարի» «հակաթույնը» չի գտել, իսկ միակ բանը, որով զբաղեցնում են հայ հասարակությանը նրա «ընտրյալները», կեղծ օրակարգեր առաջ քաշելն ու դրանց շուրջ բամբասելն է, որ մի տեսակ ազգային դիմագիծ է արդեն դարձել:
Տիկոները Հայաստանն արագացված տեմպերով տալիս են թուրքերին՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում անխուսափելի դարձնելով նոր ցեղասպանության իրագործումը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/626
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



