Դատարկախոս ծերուկը

ՔՊ-ական Ասլանյան Հակոբը, ջանալով Նիկոլի վրայից քերել թուրքական գործակալի պիտակը, վկայակոչել է երկրորդ ու երրորդ նախագահների՝ թուրքերի ու ադրբեջանցիների հետ վարած բանակցությունների ընթացքում Հայաստանի ղեկավարների ունեցած «բարձր տրամադրությունն» ու «ժպիտները»: «Այնպես են իրար ողջագուրվում, այնպես են իրար ընդունում, կարծես հարազատ եղբայրներ լինեն: Ես չեմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ այդպիսի ջերմ ու ողջագուրվող ձևով թուրքական պատվիրակությանն ընդունի: Ի՞նչ են խոսում իզուր տեղը»,-մասնավոապես՝ հայտարարել է իր դարն ապրած ՔՊ-ականը:

Ծերուկը պրոտոկոլային նիստուկացը, դիվանագիտական քաղաքավարությունը շփոթել է նիկոլական ուտուշ-խմուշի հետ՝ նախագահներին շառը տալով: Այստեղ, իհարկե, նկատելի է Ասլանյան Հակոբի կոմպլեքսները՝ ամեն ինչում համեմատվելու, ոտք գցելու նակինների հետ, որոնք բնորոշ են նաև ողջ ՔՊ թիմին:

Ինչ վերաբերում է Նիկոլի՝ թուրքերի հետ շփան պրակտիկային, ապա այստեղ ամեն բան բացատրելի է. Նիկոլը թուրքերի շրջապատում մշտապես ինքն իրեն ընկճված է զգում ու վիզը ծռած այն պարզ պատճառով, որ չկարողանալով զսպել սեփական ագահությունը՝ նրանց առաջ ղազագիր է ստորագրել՝ հանձնելու հայրենիքը: Բնական է, որ նման մարդը չի կարող իր գաղտնի տերերի մոտ իրեն լավ զգալ. նախ՝ նրան ընկճում է իր մարդկային նկարագիրը, որի մասին ստպիված է լինում հիշել ամեն անգամ, երբ տեսնում է իրեն փչացրած թուրքին, ապա՝ կա նաև «չվառվելու» ահը,քանի որ թուրքի հետ տեսախցիկների առաջ ավելորդ ալիշ-վելիշը կարող է բացահայտել տխուր իրականությունը, իսկ Նիկոլը դրանից շատ է վախենում՝ մահու չափ. բա որ չհասցնի լափել թուրքական փողերը:

Նախկին նախագահները, ի տարբերություն ներկայիս ծաղրածուի, բացարձակապես կոմպլեքսավոված չէին, քանզի հաղթող էին, իսկ հաղթողը պարտավոր է մեծահոգի գտնվել հաղթվածի նկատմամբ, ինչն էլ մերոնք անում էին՝ սեփական հասարակության ու իրենք իրենց նկատմամբ առավելագույն անկեղծութուն դրսևորելով, կոմպլեքսներ չունենալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել