Hayeli.am-ը գրում է.
Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Արևմուտքը կայծակնային հարված է պատրաստում Սիրիայի դեմ, որի սկսվելուց 48 ժամվա ընթացքում Սիրիայի վրա նետվելու է ավելի քան 100 հրթիռ: Ըստ պարբերականի` ամերիկյան ինքնաթիռները Սիրիայի վրա թռիչքներ են իրագործելու Կիպրոսի տարածքից և Թուրքիայի «Ինջիրլիքի» ավիաբազայից: Բացի այդ, նշվել է, որ բրիտանական Trafalgar տիպի սուզանավը, որը զինված է Tomahawk հրթիռներով, միացել է Միջերկրական ծովում ամերիկյան ռազմանավերին:
Նյութի աղբյուր՝ http://hayeli.am/article/353795/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել