ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը չպետք է ջնջեր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ իր գրառումը: Այս մասին @witter-ի իր միկրոգլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։

«Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են 33 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ ՄԱԿ-ը չպետք է Թուրքիայի կողմից պատմությունըւ մերժելու մեղսակիցը դառնա։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը սխալվել է՝ հեռացնելով իր գրառումը ու տեղի տալով Թուրքիայի ճնշմանը», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փալոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել