Ով քարկոծում է Ռուսաստանը, քարկոծում է Արցախը։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ Արցախի ապագան կախված է բացառապես մեզանից, մեր մոտեցումից ու վերաբերմունքից։

«Նույն Ադրբեջանի օրինակը վերցնենք, քանի քանի իրենից մեծ ու հզոր երկրների շանտաժի է ենթարկում։ ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն խոսում է Մինսկի խմբի մասին, իսկ Ալիևն ասում է որ գոյություն չունի այդպիսի խումբ, որովհետև սկզբունքայնությունը պահպանում են, գիտեն իրենց տեղն ու դերը, գիտեն իրենց կարևորությունը։ Այս աշխարհաքաղաքական փոթորկուն զարգացումների ֆոնին մենք պետք է առավել համախմբված լինենք, կանգնենք ու պայքարենք մինչև վերջ, որովհետև սկզբունքայնությունը, մեր ինտելեկտի և նվիրվածության հետ մեկտեղ ամենամեծ զենք է, որը մենք ունենք»,-նշել է Բաբայանը։

Անդրադարձ է կատարվել նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել