Իսրայելը շարունակում է ջանքերը՝ Իրանի դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու ու երկիրը ռազմական ագրեսիայի թիրախ դարձնելու ուղղությամբ՝ որպես դրա համար պատրվակ մատնանշելով այն, որ Իրանը շուտով կարող է միջուկային տերություն դառնալ:

Մասնավորապես՝ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը «Time»-ում հրապարակել է հոդված՝ նշելով, որ եթե միջուկային զենքի չտարածվելու մասին պայմանագիրը չեղարկվի, Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կարող են ընդօրինակել Իրանի մեթոդները: Բարաքը միաժամանակ կոչ է արել ԱՄՆ-ին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իսրայելին՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ սեփական ուժերով ռազմական հարձակում իրականացնելու համար։ Այսպիսով՝ Բարաքը, խտացնելով գույները, Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման վերաբերյալ ահազանգ հնչեցնելով, փորձել է բարոյաիրավական հիմքեր ապահովել Իսրայելի՝ Իրանի դեմ ծրագրված հնարավոր ռազմական ագրեսիան արդարացնելու համար՝ ակնկալելով Արևմուտքի օգնությունը, որն իր հերթին սեպարատ խաղ է վարում Իրանի հետ:

Միաժամանակ բավական ուշագրավ հայտարարություն է հնչել Իրանից. այդ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կունենա կործանարար հետևանքներ ագրեսոր կողմի համար ու ընդգծել.«Իրանի հզորության առջև ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի հարձակում սկսել երկրի տարածքի վրա։ Տարածաշրջանային պետությունները հպարտանում են Իրանի հզորությամբ և իրենց ապահով են զգում այդ հզորության շնորհիվ»:

Այն, որ տարածաշրջանն ուղղղակի եռում է, ակնհայտ է անգամ կույրերին: Նույն Կովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը շատ առումներով կապված է նաև Իրանի շուրջ ընթացող պրոցեսներով, և Թեհրանը դա հրաշալիորեն գիտակցում է՝ շատ լավ իմանալով թե՛ ադրբեջանաթուրքական տանդեմի, թե՛ թե՛, բնակնաբար, Իսրայելի նպատակները:

Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ էության, ուղղակիորեն վերաբերում է նաև Հայաստանին: «Տարածաշրջանային պետությունները հպարտանում են Իրանի հզորությամբ և իրենց ապահով են զգում այդ հզորության շնորհիվ» հայտարարության տողատակն ակնհայտ է. խոսքն ուղղակի Հայաստանի մասին է, որի տարածքային ամբողջականության պահպանման երաշխավորի դերում այսօր փաստացի առաջին հերթին Իրանն է հանդես գալիս ՝ այդ մասին ոչ երկիմաստ հայտարարություններ անելով, և այն, որ Ռաիսին այդ հանգամանքը շեշտում է հենց նմանատիպ կոնտեքստում, ընդգծում է այն, որ Թեհրանը նսեփական անվտանգության հարցը չի դիտարկում անջատ նույն Սյունիքի խնդրից՝շատ լավ հասկանլով, թե «Զանգեզուրի մջանցք» կոչեցյալն իրականում ինչպիսի ավանտյուրա է իր մեջ պարունակում. այն ուղիղ սպառնալիք է՝ Իրանի տարածքային ամբողջականությանը:

Անշուշտ, Թեհրանից հնչած հայտարարության առաջին հասցեատերն Իսրայելն է, իսկ մյուսը թերևս թուրք-ադբեջանական տանդեմը, իսկ այն, որ Իրանը չի կատակում ցույց են տալիս Իրաքում ընթացող Թուրքիայի համար վտանգավոր պրոցեսները:

Ի՞նչ է մնում անել Նիկոլին: Լսել ու հնազանդվել՝ մոռանալով տակից խաղեր տալու մասին, ինչի վերաբերյալ ակնարկներ էին հնչել Հյուսիսից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել