Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գործընկերոջս՝ Տարոն Մարգարյան հետ, հանդիպել ենք Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախի հարցով ընթացող գործընթացների, անվտանգային սպառնալիքների, Արցախի և Հայաստանի ընդդիմադիր ուժերի համագործակցության հետ կապված հարցեր։
Կարևորել ենք Հայաստանի ու Արցախի համար առաջնային օրակարգ համարվող հարցերի շուրջ դիրքորոշումների ներդաշնակեցումը, որի հետ կապված քաղաքական խորհրդակցությունները և՛ խմբակցությունների, և՛ կուսակցական մակարդակով պարբերական բնույթ են կրում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02PXU5X6xfGscWWcn4JzjtuDtg6XEkbXLyFucGGCNnSXKJ344gtzQpaJ9bbvfGx4L4l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել