Էրդողանը Փաշինյանին կրկին հիշեցրեց, որ մինչև Ադրբեջանը գոհ չմնա, հայ–թուրքականը տեղից չի շարժվի։
«Մեր կարմիր գիծն ի սկզբանե եղել է Ադրբեջանը։ Մենք ասել ենք, որ «կբացենք մեր դռները» Ադրբեջանի հետ խնդրի լուծումից հետո։ Ուրախ եմ նաեւ, որ Փաշինյանը մեզ հետ կիսում է համանման տեսակետները տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության հարցում։ Մենք հիմա ակնկալում ենք, որ նրանք հայտարարություններից բացի կոնկրետ քայլեր կձեռնարկեն»,– ասել է Թուրքիայի նախագահը։
Կոնկրետ քայլեր Ադրբեջանի ուղղությամբ ասելով Էրդողանը նկատի ունի ՀՀ–ի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Զանգեզուրի միջանցք տրամադրելը, «անկլավները» և այլն։
Եթե Էրդողանի այս հայտարարություններից հետո կգտնվի մեկն, ով կրկին կհայտարարի, որ, իբր, Թուրքիան նախապայման չունի և հայ–թուրքականը կապված չէ հայ–ադրբեջանականի հետ, ապա այդ մեկը կա՛մ ապուշ է, կա՛մ ապուշի տեղ է դնում իրեն հավատացողներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.tevanyan.1/posts/pfbid0DF55BrLHMuWQUVzW2FXdGrGXgFCnJPjwGbnAWEZZAQXnvdJNeNUD2RaV5H3N2s9El
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել