Վերջերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցում մեծ խնջույք է կազմակերպվել՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ՝ նշելու համար պատգամավոր ընտրվելու մեկ տարին և ամփոփելու իրենց գործունեությունը։ Պարզվում է, թե որն է եղել խնջույքի հիմնական առիթը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհ է Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորների՝ հանուն Ադրբեջանի իրականացրած աշխատանքից և մատուցած ծառայություններից։ Այդ մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ՝ նշելով․ «Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի հանդեպ, քան Հայաստանի խորհրդարանը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02mhQrFvvnb53ykiksxbQ1ss2hxkGqRawMV2LaS73UWcmSbj7qfsXRuBZBc4Gq8Du4l&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել