Կուսակցաշեն Սուրիկը

Առաջիկայում Կապանի և Մեղրիի տարածքային կառույցների ընտրություններ են լինելու, երբ ՔՊ-ականները միմյանց կոկորդ են կրծելու՝ պարզելու, թե ում է բախտ վիճարկվելու՝ ավելի մոտ գտնվելու իշխանական կերակրատաշտին:

Բայց տվյալ պարագայում ուշագրավը ոչ թե ներկուսակցական կոկորդկրծոցին է, այլ այն, որ որ դրա արբիտրի դերում Սյունիքում հանդես է գալու ոչ այլ ոք, քան Պապիկյան Սուրիկը՝ ՔՊ վարչության նախագահը, որ համատեղության կարգով նաև պաշտպանության նախարար է աշխատում մի վտանգված երկրում, որն այդպես էլ չի կարողանում մինչև վերջ լիզել սեփական վերքերը՝ ստացած վերջին պատերազմում:

Խայռտառակությունն այն է, որ, փաստորեն, Սուրիկն ավելի շատ ու ավելի շուտ կուսակացական ակտիվիստ է, քան՝ պաշտպանության նախարար մի դեպքում, երբ նոր պատերազմը Հայաստանի դռանն է չոքում: Նորմալ երկրներում նման բան ահնհնար կլիներ, քանի որ չի կարող նման իրավիճակում գտնվող երկրում պաշտպանության նախարարը, որն առաջինն է պատախանատվություն կրում բանակի վիճակի համար, թողած բանուգործ՝ զբաղվեր «կուսակցաշինությամբ» մի մարզում, որն առաջինն է հայտնվելու հարվածի տակ նոր պատերազմի դեպքում:

Այս անբնական վիճակը, սակայն, լիովին տեղավորվում է հայաստանյան ներկայիս քաղաքական տրամաբանության ծիրում: Ոչ ոք ի սկզբանե Սուրիկին որպես զորավար չի դիտարկել, երբ որոշում է ընդունվել նրան պաշտպանության նախարար նշանակել: Սուրիկին այնտեղ դրել են որպես բուտաֆորիա, որ երբ Սյունիքի հանձնման պահը գա, պրոցեսը հնարավորինս սահուն բեմադրեն, վերջում էլ գուցե կուժնուկուլան ջարդեն երիտասարդ մանկավարժի գլխին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել