«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ):
Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս:
Վերհիշեցի այն լավ պահերը, որն ունեցել էի շուրջ մեկ ամիս առաջ, երբ Մինասյանի հարազատ Լծեն էի գնացել և երկար շփվելու հնարավորություն էի ստացել:
Աշոտ Մինասյանի ներսում և´ մտավորականն է, և´ կռվող տղեն, և´ հանգստությունը, և´ պայքարի մարտիկը, իսկ հավաքական առումով` հայի լավ տեսակը:
Իշխանական միջակությունների քաղաքական հաշվարկների հետևանքն էլ Աշոտ Մինասյանի և շատ նվիրյալների անազատության մեջ գտնվելն է:
Ազատություն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթակա բոլոր հայերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid022oYpaPdpvehNkg4R3dUoKT5Q5JxPi2pB56uFedf7pzfN1uBv8DHxy2AmDW7KDziZl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



