Մի քանի դիտարկում բոլոր նրանց համար, ովքեր ասում են, թե Արցախը վաճառվել է կամ հանձնվել է դեռ 30 տարի առաջ:
1. Եթե Արցախը հանձնվել էր 30 տարի առաջ, բա էդ 30 տարիների ընթացքում դուք ո՞նց էիք գնում Արցախ, ո՞նց էին 30 տարի շարունակ մեր զինվորները պահում Արցախ աշխարհը: Երբ 30 տարի շարունակ Արցախ էիք գնում, հեչ տեսե՞լ էիք ռուսական հսկիչ անցակետեր կամ գրեթե բոլոր լեռների ու բլուրների վրա ադրբեջանական դրոշներ: էլ չեմ ասում Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկին կախված մե՜ծ ադրբեջանական դրոշը:
2. Եթե Արցախը հանձնվել էր դեռ 30 տարի շարունակ, բա էլ ինչի՞ Հեյդար Ալիևն ու Իլհամը չէին վերցնուծ հանձնված Արցախը: Կամ կարո՞ղ եք գոնե մեկ օրինակ բերել, որևէ երկրի ղեկավարի, ով ասած լինի, որ էն ժամանակ էր հանձնվել:
3. Պատկերացրեք ես ունեմ մեքենա ու այն վաճառում եմ, իսկ դուք էլ գնորդն եք: Կհամաձայնվե՞ք գնել իմ մեքենան, բայց շահագործել 30 տարի հետո, իսկ էդ ընթացքում ես ինչ ցանկանամ կանեմ էդ մեքենայի հետ: Կհամաձայնվե՞ք: Իհարկե ոչ:
4. Մեկ այլ թարմ օրինակ բերեմ: Հիմա եթե Զելենսկին կապիտուլյացիա ստորագրի` ասելու եք, թե բա էդ Զելենսկին չէր, դեռ 2014-ին Պորոշենկոն էր հանձնել, հա՞: Լավ, իսկ եթե պատերազմ սկսվի, օրինակ` Ֆրանսիայի ու Անգլիայի միջև ու Մակրոնը կապիտուլյացիա ստորագրի, ասելու՞ եք էդ հլը Բոնապարտն էր հանձնել: Չեք ասելու չէ՞, բա ի՞նչ տարբերություն, այ խելոքներ:
Հլը մտածեք էլի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0441LiDm1gNW5xbJnLTnUAFzHgbbbiXf6yyV8r91afS9VkJziEiZceefBoPaYmm21l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել