Նիկոլը կրկին լոպազացել է ու նոր գյուղի կառուցումը փորձել մատուցել որպես հազարամյակի ձեռքբերում՝ ակնհայտորեն քողարկելու բոլորիս աչքի առաջ վարի գնացող Հայաստանի անլուծելի խնդիրները:
Իրականում մեկ գյուղ կառուցող Նիկոլը անհաշվելի թվով գյուղեր ու այլ բնակավայրեր է նվիրաբերել Ադրբեջանին՝ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիադրների օգուտ տալով թշնամուն ու նույնքանով աղքատացնելով սեփական ժողովրդին: Նոր գյուղ պետք չէ կառուցել, այլ պետք է կորսված բնակավայրերը հետ բերել, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե ստեղծել երկրում այնպիսի տանելի միջավայր, որ մարդիկ գյուղերից ու շրջաններից ստիպված չլինեն արտագաղթել ու հեռանալ: Գյուղ կառուցելու փոխարեն կարելի էր այդ գումարները ներդնել սահմանամերձ գյուղերում ու բնակավայրերում՝ դրանք կարգի բերելու, բնակության համար պիտանի դարձնելու, ինչը չի արվում:
Կկառուցեն «հազարամյակի գյուղն» ու այն կտան թուքրերին…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/445
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել