Կկառուցեն «հազարամյակի գյուղն» ու այն կտան թուքրերին


15:13 , 7 հուլիս, 2022
Կառավարության նիստում Նիկոլը հայտարարել է, թե Հայաստանի անկախ պատմության մեջ առաջին անգամ իրենք նոր գյուղ են կառուցում՝ հուսալով, որ կառուցվող գյուղը կդառնա 21-րդ դարի բոլոր չափանիշներին համապատասխանող հայկական բնակավայր:

Նիկոլը կրկին լոպազացել է ու նոր գյուղի կառուցումը փորձել մատուցել որպես հազարամյակի ձեռքբերում՝ ակնհայտորեն քողարկելու բոլորիս աչքի առաջ վարի գնացող Հայաստանի անլուծելի խնդիրները:

Իրականում մեկ գյուղ կառուցող Նիկոլը անհաշվելի թվով գյուղեր ու այլ բնակավայրեր է նվիրաբերել Ադրբեջանին՝ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիադրների օգուտ տալով թշնամուն ու նույնքանով աղքատացնելով սեփական ժողովրդին: Նոր գյուղ պետք չէ կառուցել, այլ պետք է կորսված բնակավայրերը հետ բերել, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե ստեղծել երկրում այնպիսի տանելի միջավայր, որ մարդիկ գյուղերից ու շրջաններից ստիպված չլինեն արտագաղթել ու հեռանալ: Գյուղ կառուցելու փոխարեն կարելի էր այդ գումարները ներդնել սահմանամերձ գյուղերում ու բնակավայրերում՝ դրանք կարգի բերելու, բնակության համար պիտանի դարձնելու, ինչը չի արվում:

Կկառուցեն «հազարամյակի գյուղն» ու այն կտան թուքրերին…