Աշխաբադում Պուտինն ու Ալիևը խոսելով ԼՂ հակամարտությունից, ընդգծել են, որ մինչև 2024թ. իրենց համատեղ ծրագրերը իրականություն են դառնալու:
Հարց է առաջանում` 2018-ի «մերժիր Սերժին» հակահայկական շարժման հետ այդ ծրագրերն ի՞նչ առնչություն ունեն: Որովհետև անձամբ ես շատ լավ եմ հիշում Զախարովայի և Լավրովի հայտարարությունները 2018-ի իշխանազավթման հետ կապված, ինչպես նաև շատ լավ եմ հիշում Ալիևի հայտարարությունները, որ իրենք մեծ ավանդ ունեն 2018-ի գործընթացների մեջ: Ի դեպ, սրան զուգահեռ Արցախի ժեկի պետ Արայիկն էլ ասում է, որ Սուսում մենք բնակիչներ չունենք, իսկ Բերձորն էլ պետք է շրջանցենք: Ցորենդ բգիդ կանգնի, այ անամոթ: Ո՞նց չես խփում ինքդ քեզ, այ անինքասեր:
Արդեն ակնհայտ փաստ է, որ Սարգսյան Սերժը մերժվեց, որովհետև մերժում էր տալ Արցախը, որովհետև այլ պատկերացում ուներ Հայաստանի ապագայի հետ կապված:
Փաստ է, որ մեր որոշ գործընկեր-բարեկամներ ամեն ինչ արեցին, որպեսզի իշխանության բերեն մեկին, ով հլու հնազանդ կկատարի իրենց հրամանները Հայաստանի ու Արցախի, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի հաշվին:
Փաստ է, որ հոկտեմբերի 27-ին մեկին սպանեցին, իսկ ապրիլի 23-ին մյուսին մերժեցին, որպեսզի իրականանա պանթուրքական ծրագիրը: Դե «ժողովրդավարությունն» այս անգամ ասում էր, որ պետք է մերժել, ոչ թե սպանել:
Հ.Գ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid02UpzEQ7dHVuTpWeoGKdyar4WKdG2LSVibDFtNdus7fCg26UqszpS1MJMLJ1QDbCCql
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել