Քիչ առաջ ավարտվեց ինձ ու Արա Բաբլոյանին վերաբերվող քրեական գործի հերթական դատական նիստը:
Հիշո՞ւմ եք, որ ասում էի հենց սկսվի քրեական գործի նյութերի հետազոտումը շատ հետաքրքիր հանգանանքներ է բացահայտվելու:
Այսօր այդպիսի առաջին բացահայտումն արեցի: Քրեական գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ ՀՔԾ-ն մինչև ինձ հարցաքննելը, անգամ մինչև ինձ հարցաքննության հրավիրելը, արդեն իմ նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրել: ՀՔԾ-ն այդպիսով իմ նկատմամբ կատարել է հանցագործություն:
Այս դեպքի բացահայտման նպատակով դատարանը նիստի ընթացքում դիմեց մեղադրողին, որպեսզի վերջինս քրեադատավարական ընթացակարգով դեպքին ընթացք տա, քննություն կատարվի և արդյունքների վերաբերյալ տեղեկացնի դատարանին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1992201697656276
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել