Իրանի հարավային շրջաններին ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին օրերին երկրի հարավում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 խաղաղ քաղաքացի։ Խորին ցավակցություն և կարեկցանք ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարգում զոհերի հիշատակը», - գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել