Tert.am-ը գրում է.
Սա է հիմա մեր բոլորի զբաղվածությունը, այսօր պետք է այստեղ զբաղված լինես, որ վաղը քո հայրենիքում ազատ ստեղծագործես․ այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը՝ խոսելով արվեստագետների զբաղվածությամբ պայմանավորված ակցիաներին չմասնակցելու մասին։
Անդրադառնալով այն թեմային, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափել է Երևանում հանդիպել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ, քանի որ, ըստ շրջանառվող վարկածի Փաշինյանը վախեցել է Արցախի նախագահի հետ քաղաքապետի հանդիման մասին Ալիևի արձագանքից, Թոխատյանն ասաց․
«Եթե իմ երկրի վարչապետը պետք է ընկճվի, չեմ ուզում վախենալ բառն օգտագործել, որովհետեւ խոսում ենք երկրի վարչապետի մասին, թե ի՞նչ արձագանք կլինի ինչ-որ մի երկրի նախագահի կողմից, ուրեմն, մենք ունենք շատ մեծ խնդիր : Երբեմն, դու չես կարող լիարժեք պատասխան տալ կողքի՝ ոչ բարով հարեւան երկրի նախագահին՝ քո ի՞նչ գործն է, թե ես ո՞ւմ հետ եմ հանդիպում, ի՞նչ ծրագրով եմ հանդիպում, ի՞նչ օրակարգով եմ հանդիպում: Չգիտեմ, երեւի օտար՝ դուխով խոսքը մեզ վրա չեկավ. չկա էդ դուխը, գլխարկը կա՝ դուխը՝ չկա»: