Ազգային ժողովի նախագահը, ով հանրությանն առվելի հայտնի է իբրև Ալեն Սիմոնյանի մայրիկի տղա, ոչ մի կերպ չի կարողանում իրականացնել իր մանկության երազանքը և հեծանվով գնալ աշխատանքի, այդ իսկ պատճառով ԱԺ հեծանիվների կայանատեղին դատարկ է մնացել։ Հանրային շահից ելնելով` նա ստիպված է պետական միջոցներով մեծաքանակ պատվիրակությամբ, ութ օրով, Ինդոնեզիայի Բալի կղզի մեկնելու համար, ինչպես նաև այլ օրերին, երթևեկել շուրջ 200.000 դոլար արժողության վերջին սերնդի նոր BMW-ով` շուրջ 120.000 դոլար արժողությամբ նոր ձեռք բերված ամենագնացների ուղեկցությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: