Եթե դուք հասկանում եք, որ Նիկոլը քայլ առ քայլ, հետևողական ձևով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը, տանում է երկիրը կործանման, բայց որևէ կերպով չեք հանրայնացնում ձեր այդ կարծիքը, մեծ հաշվով նշանակում է, որ նպաստում եք Նիկոլին հայկական պետության կործանման գործում։
Որովհետև Նիկոլին և իր պատվիրատուներին ընդամենը պետք է, որ իրեն քիչ խանգարեն։
Այսինքն եթե լուռ եք, ապա Նիկոլին չեք խանգարում, նշանակում է՝ նպաստում եք, որ մնա ու շարունակի իր հանցավոր գործունեությունը։
Իսկ չլռելը կարող է շատ տարբեր ձևերով լինել։ Փողոց փակելով։ Հավաքների ու երթերի մասնակցելով։ Նիկոլի հեռանալու պահանջը սոցցանցերում արտահայտելով (օրինակ՝ պրոֆիլի նկարը փոխելով, գրառումներ ու լայվեր անելով ևն)։ Թռուցիկներ տարածելով։ Մարդկանց հետ փողոցում և տրանսպորտում խոսելով։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ասող բարեկամներին համոզելով։ Իշխանությունների բռնությունները և անօրինականությունները հրապարակայնորեն դատապարտելով։ Եւ այլն, և այլն։
Այս պահին «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» կամ «ես առայժմ կլռեմ» ասելը հավասարազոր է «ես օք եմ, որ Նիկոլը շարունակի ապամոնտաժել Հայաստանը» պնդմանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/5362597927111694
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել