Մայիսի 8․ հաղթանակից՝ ողբերգություն
Մինչև 2018 թվականը մայիսի 8-ը Անկախ Հայաստանում նշվել է որպես տոն՝ ի նշանավորումն Շուշի բերդաքաղաքի ազատագրման օրվա։ Պաշտոնապես Հայաստանում այդ օրը նշվում է որպես Երկրապահի օր, երբ մեծարվում էին Արցախյան առաջին պատերազմին մասնակցություն ցուցաբերած ազատամարտիկները, երկրապահ կամավորականները, հայկական բանակի կայացման հիմքերում կանգնած մարդիկ։ Յուրաքանչյուր տարի այդ օրը Հայաստանում և Արցախում թևածում էր տոնական մթնոլորտ, բարձրացվում էին դրոշներ, կազմակերպվում համերգներ։
2018 թվականի մայիսի 8-ին հայ ժողովրդի կյանքում տեղի է ունեցել մի ճակատագրական իրադարձություն, որի ողբերգական հետևանքները մթագնեցին հայ ժողովրդի պատմության էջերը։ Այդ օրը ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ, գտնվելով բռնաճնշումների ներքո, իրենց կամքին հակառակ, ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեցին հայ ժողովրդի ամենած թշնամի Նիկոլ Փաշինյանին։ Նա դարձավ իսկական պատուհաս և չարիք մեր ժողովրդի գլխին՝ կտրելով մեզ մեր հաղթանակներից և տանելով մեր երկիրը՝ դեպի պարտություն։ Մինչ օրս հայ ժողովուրդը չի կարողանում ազատվել այդ չարիքից, այդ պարտության խորհրդանիշից, մահաբեր այդ արարածից՝ վերստին իր մեջքն ուղղելու և դեպի ապագա հայացք գցելու համար։
2022 թվականը պետք է լինի վերջին տարին, երբ մենք մայիսի 8-ը անցկացնենք նման ոգով և տրամադրությամբ։ Թշնամին պետք է վռնդվի, թշնամին պետք է պատժվի և մենք վերստին պետք է վերականգնենք սուգի վերածված մեր բոլոր տոները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1323508964839237&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել