Սա դեռ սկիզբն է

ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում խոսելով Մոսկովյան փողոցում գտնվող «L’Orange» սրճարանում իր մասնակցութամբ միջադեպի մասին՝ Աղազարյան Հովիկը, բացի այն, որ որոշ մանրամասներ է պատմել դեպքից՝ հաստատելով նախօրոք մամուլ սպրդած դետալները, միաժամանակ իշխանությունների հրաժարականի համար բավարար հիմքեր չտեսնելով՝ բացառել է ինքնակամ հեռացման տարբերակը՝ ասելով՝ 20 հազար մարդ հավաքելով հրաժարական չեն պահանջում:

Ընդդիմության ցույցերը հետզհետե, օրեցօր է՛լ ավելի մարդաշատ են դառնում: Ցանկացած նորմալ երկրում նորմալ իշխանություն հիմա առնվազը քննարկման առարկա էր դարձրել հրաժարականի թեման՝ երկիրը անկանխատեսելի հունով տանելուց ու դրա հետևանքների համար պատասխանատվություն վերցնելուց խույս տալու համար: Սրանք, փաստորեն, ոչ միայն չեն քննարկում թեման, այլև դեռ հայհոյում են իրենց հրաժարականը պահանջողներին՝մի քանի անգամ պակասեցնելով ցուցարարաների թիվը՝ որոշ գրանտակերների նման:

Իսկ չեն քննարկում հրաժարականի հնարավորությունը, քանի որ ողջ ՔՊ կազմը վախենում է ընկնել Աղազարյան Հովիկի օրը. թուրքի շահերը սպասարկողները չեն կարող հայի սրճարանում սպասված հյուրեր լինել: Այն, ինչ տեղի է ունեցել Աղազարյան Հովիկի հետ գուցե տգեղ է կամ դատապարտելի, բայց միանգամայն բնական է,և դա նա ինքն էլ շատ լավ գիտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել