Նիկոլի ռեժիմը շարունակում է ցնցվել, և միակ բանը, որի վրա ՔՊ-ականներն այսօր հույս են դրել, ոստիկանական բիրտ ուժի կիրառումն է: Ուժին զուգահեռ, սակայն, կիրառվում են նաև քարոզչական ժանգոտած հնարքներ, որոնք արտաթորվում են ՔՊ-ական ժեխի բերանից, որի ամենավառ ներկայացուցիչ է կարգված Ալեքսանյան Վահագը:

Խոզի թարթիչներով Նիկոլի գոճին ֆեյսբուքյան եթերով հայտարարել է, թե իբր այն բազմությունը, որը հավաքվել է ընդդիմության շուրջն, իրականում արհեստածին է. տարբեր գործարարների օբյեկտների աշխատակիցներին ուժով են բերել հրապարակ, իսկ ինքն անելու է ամեն ինչ, որ մարդիկ չդառնան «5-6 հազար հոգու» զոհը:

Նիկոլի առաջ ինքնահաստատման ևս մեկ շանս ստացած այս ջահելն ու նրա համակուսակիցները, որոնք այս օրերին շարունակում են արատավորել «Ֆեյսբուքի» հայալեզու տիրույթը, կորցրել են իրականության զգացումը. տասնյակ հազարավոր՝ հարյուր հազարին մոտ կամ անց ցուցարարները նրանց աչքին մի քանի հազար են թվում: Ավելի ճիշտ՝ նրանք շատ լավ էլ գիտեն ժողովրդական աննախադեպ զանգվածի ուժը և դրա համար էլ դիմել են մանիպուլացմանը, որ չիմացող մարդիկ հիասթափվեն ու չմիանան ցուցարարներին: Ի դեպ՝ պատահական չէ նաև, որ վերջին օրերին կեղծ լուրեր են տարածվում իբր Ացրախից ՀՀ եկած հազարավոր զինյալների, մեծ քանակությամբ զենքերի և այլնի մասին: Իշխանություններն ու նրանց խաբեբաները հասարակության մեջ վախի զգացում են բորբոքում՝ տարածելով խուճապ ու հուսահատություն:

Բայց մինչ վահագները կամ արուսյակները շարունակում են վայրահաչոցը, ժամանակը բնավ հօգուտ շեֆի չի աշխատում: Կարճ ժամանակում այսօր սեփական հեռախոսի առաջ աքլորացող վահագները դառնալու են ոչ միայն գործազուրկ, այլև թաղելու են սեփական ապագայի մասին իրենց ունեցած բոլոր երազները՝ ստիպված լինելով վճարել նաև շեֆի տեղը, որ երբեք հաշիվը միայնակ չի փակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել