Աղազարյան Հովիկն է կրկին անգամ կիսվել իր «ոսկեղենիկ» մտքի «գանձերով»՝ կամա-ակամա բացահայտելով այս օրերին Նիկոլի հոգեվիճակին բնորոշ մութ կողմերն ու վախերը: Մասնավորապես՝ սպառնացել է փողոց փակելու միջոցով իրենց բողոքի ձայնը արտահայտող քաղաքացիներին կաթավածահար անել, եթե նրանք շարունակեն կաթվածահար անել երթևեկությունը: «Փողոցում կարող են տարբեր պատրվակներով կանգնեցնել վարչապետի ավտոշարասյունը, և այն 200 հոգին, որ վխտում են քաղաքում, իրացնեն իրենց «պապաների» հանձնարարությունն ու սև գործը, այն է՝ սպանել վարչապետին»,-ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել նախկին դաշնակցականը:

Աղազարյան Հովիկը կարևոր բացահայտում է կատարում. նա և իր թիմն այս օրերին կաթվածահար են եղել, քանի որ հասկանում են, որ իրավիճակը դուրս է գալիս իրենց վերահսկողությունից: Աղազարյանը փաստացի սպառնում է ուժի կիրառմամբ մի դեպքում, երբ գրեթե ամեն օր իշխանությունների կողմից գովազդվում է հեղափոխական սերն ու հանդուրժողականությունը: Հասկանալիորեն գիտակցում են, որ այն մի փոքր կայծը, որից կարող էր բռնկվել իրենց այրող անշեջ հուրը, այլևս իրողություն է, և հրդեհը հետզհետե տարածվում է՝ օրեցոօր ավելի մեծ թափով:

Բայց Աղազարյանի խոսքերում մեկ այլ կարևոր միտք էլ կա՝ վախը Նիկոլի կյանքի հանդեպ: Աղազարյանն, իհարկե, ոչ միայն ուռճացնում է, այլև առհասարակ հորինում է վտանգը, քանի որ նման վտանգ օբյեկտիվորեն չի կարող լինել: Միևնույն ժամանակ, սակայն, նա բնութագրում է այն կատաստրոֆիկ հոգեվիճակը, որը Նիկոլին ոչ միայն ստիպում է մութ սենյակում սև կատու փնտրել՝ դրա բացակայութան պարագայում, այլև ասենք արագ մեքենա վարել: Հենց մահվան վա՞խն էր պատճառը, որի հետևանքով օրերս հղի կին սպանվեց Նիկոլի ավտոշարասյան կողմից՝ ակնհայտորեն գերազանցելով թույլատրելի արագությունը:

Անկասկած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել