Զգացի՞ք` ոնց Փաշինյանը վերջին օրերին դարձավ դավաճան: Էսօրվա պես եմ հիշում` ոնց կապիտուլյացիայից հետո, բողոքի ալիքը սանձելու ու մարելու նպատակով պրոցես սկսած, էս նույն դեմքերը պնդում էին, որ Փաշինյանը էդքան էլ դավաճան չի (սքրինները կան, եսլի շտո): Բնական է, եթե Պուտինը պնդում էր, որ Փաշինյանը դավաճան չէ, իր տեղական խամաճիկները չէին կարող շեֆին հակաճառել:
Բայց արի ու տես, որ մեկ ու կես տարի անց Փաշինյանը դարձավ դավաճան... Բնական է, որ իր դավաճանությունը կայանում է ոչ թե Արցախը տալու մեջ, այլ Մոսկվայի լծից դուրս գալու փորձերի մեջ: Այլապես ոչ պակաս դավաճան կլիներ նա, ում հրամանով հանձնվեց Քարագլուխը...
Ինչքան հասկանում եմ, արջերով, բալալայկեքով և մնացած բոլոր ատրիբուտներով էս ռուսական ցիրկ շապիտոյին վաղը մասնակցելու են նաև իմ որոշ ֆեյսբուքյան հետևորդներ: Թույլ տվեք ենթադրել, որ մասնակցելու են հանուն Արցախի, Հայաստանի և այլ վերամբարձ բաների, և ոչ թե «մարդ ես, վաղը մյուս օր պետք կգայի» խաթր:
Էդ իմ հետևորդներին վստահ եմ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է այն մարդը, որ Քարագլուխը տալու հրաման է ստորագրել: Հրաման, որ հրաժարվել էին ստորագրել` թե Արցախի ՊԲ պետը, և թե Արցախի նախագահ կոչեցյալը: Միանգամից ասեմ «ընդդիմության» ղեկավարները շատ լավ գիտեն, թե ով է հրամանը տվել: Ուղղակի խնդրում եմ էդ բալագանի մասնակիցներին մոտենալ, հարցնել պայքարի առաջնորդներին՝ «ով է հանձնել Քարագլուխը»: Կտեսնեք, թե պատասխանի փոխարեն ինչ զվարճալի կռուտիտների շարան կստանաք...
Էս «ընդդիմությունը» խնդիր չունի Արցախը հանձնելու հետ, նրանց միակ պահանջն է հանձնել Արցախը Մոսկվայի քավորությամբ, ոչ թե Բրյուսելի, այնպես, ինչպես հանձնվեց Քարագլուխը, Հին Թաղերը և մնացած բոլոր տարածքները:
Հ.Գ. ինձ հանկարծ չհավատաք, ուղակի մոտեցեք հարցրեք՝ «ու՞մ հրամանով է հանձնվել Քարագլուխը»: Դժվար բան չի հայրենիքը փրկել պատրաստվողի համար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=321690786776154&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել