ՔՊ-ական որոշ կանանց մտքի թռիչքի արգասիք օրենսդրական փոփոխությունը՝ վերաբերող Ընտրական օրենսգրքին, 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունել է: Ըստ այդմ՝ ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան մեկ տարին (730 օրից 366 օրը) ապրել են Հայաստանում։ Ընդ որում` ընտրությանը մասնակցելու իրավունք ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է երկիր ժամանի ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ)։
 
Ինչպես հայտնի է, ՔՊ-ականները, հիմնավորելու համար այս ամենը, հայտարարում են, թե ընտրելու իրավունքի պարտադիր պայման պետք է համարվի ընտրողի՝ երկրի հետ ունեցած կենսական կապը, ուստի հենց այդ նատակով է, որ սահամանփակվում է քաղաքացու իրավունքը: Իրականությունը, սակայն, նույնքան պարզունակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից. խնդիրը սպասվող հանրաքվեն է, որը պետք է նաև դառնա  ևս մեկ վստահության քվե՝ «Արևմտյան Ադրբեջան» կառուցող իշխանություններին:
 
ՔՊ-ն, որ չունի սահմանադրական մեծամասնություն, ստիպված է արհեստականորեն ստեղծել այնպիսի պայմաններ, որ հանրաքվեին անակնկալներ չգրանցվեն: Այս փոփոխությամբ նվազեցվում է հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը, որի պարագայում իջնելու է անհրաժեշը ¼-ի շեմը. հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է  քվեարկել քվերակության մասնակիցների  կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկվածների ¼-ը:
 
Այսպիսով՝ ստեծղվում են բարենպաստ պայմաններ, որպեսզի ոչ միայն իրագործվի Իլհամի երազանքը՝ 3-րդ հանրապետության վախճանը, որին կոչված է լինելու հանրաքվեն, այլև ամրապնդվի Նիկոլի աթոռը. Աննայի մարդն ուզում է դառնալ իրական Հայաստանի ավերակների վրա վեր խոյանալիք 4-րդ հանրապետության՝ «Արևմտյան Ադրբեջանի» հավերժ ղեկավարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել