Նիկոլն իր թիմի ամեն մի անդամին մի գործառույթ է տվել. ոմանց վերապահված է լռել՝ ուղղակի մասովկա ապահովելու նպատակով, ոմանց՝ «խաղաղության օրակարգ» առաջ տանել, որոշներ զբաղված են մաքուր գրանտածծությամբ՝ասենք աղի ու սնդիկի թեմաներով, չորրորդներն էլ, ինչպես օրինակ «Menu.am»-ի տերը, օրուգիշեր Նիկոլին փորձում են փիառել՝ զանազան տխմար տրյուկներով:

Քերոբյան Վահանն է կրկին աչքի ընկել՝ շեֆին արած իր ժեստով. հրապարակել է մարտ ամսվա տնտեսական ակտիվության տվյալները՝ ՏԱՑ մարտ-106.7%, ՏԱՑ հունվար-մարտ-109.6%: Թե որքանով են հավաստի դրանք, իհարկե մեծ հարցական է՝ նկատի ունենալով որոշ վայ ավանդույթների անփոփոխելիությունը, բայց այն, որ այդ թվերը պրակտիկորեն չեն արտացոլում շարքային քաղաքացիների կյանքի որակը կամ տնտեսության իրական վիճակը, փաստ է:
Մյուս կողմից՝ եթե նույնիսկ երկրի տնտեսությունը զարգանար ամսեկան 600%-ով էլ, դա որևիցե էական փոփոխություն համահայկական ներկայիս օրակարգում չէր մտցնելու:

Ո՞րն է այդ օրակարգը: Այդ օրակարգը Նիկոլի հեռացումն է՝ իր բոլոր «քերոբներով»: Ո՞ւմ է պետք տնտեսական ակտիվությունը կամ իբր բարեկեցության աճն, եթե երկիրը շուտով քոնը չի լինելու, դառնալու է թուրքինը՝ բառիս բուն իմաստով:

Բայց դե Քերոբյան Վահանը գլոբալ, վերամբարձ թեմաների մեջ ընդհանրապես չկա: Նրա ֆունկցիան չեղած առաջընթացը թվերով ներկայացնելն ու դրանով ինքնամխիթարվելն է, մեկ-մեկ էլ՝ բարերից «լայվ» մտնելը:

Հա, ի դեպ՝ տեսնես ռուսական բարի շրջանառությունն արտացոլվա՞ծ է նոր վիճակագրությունում, կամ որքա՞ն է կազմում դրանում Քերոբյանի սպառած ալկոհոլային խմիչքների շրջանառության մասնաբաժինը: Երևի զգալի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել