168.am-ը գրում է.

Իտալիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանի տարածքն այդ երկրում անվտանգային իրավիճակով պայմանավորված։ Համապատասխան հայտարարություն է տարածել Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ նշվել է, որ Իրանում այս պահին գտնվում են մոտ 600 իտալացիներ, մեծ մասը՝ մայրաքաղաք Թեհրանում։

«Տարածաշրջանում Իտալիայի զինված ուժերի ավելի քան 900 անդամ կա, այդ թվում՝ մոտ 500 զինծառայող Իրաքում և 400-ը՝ Քուվեյթում, որտեղ ձեռնարկվում են նախազգուշական միջոցառումներ զինծառայողներին պաշտպանելու համար», – Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը։

Արտգործնախարար Անտոնիո Տայանին հունվարի 14-ին հանդիպել է իտալացի մի խումբ դեսպանների, պաշտպանության նախարարության և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ։

«Այս համատեքստում վերահաստատվել է Իտալիայի դիրքորոշումը՝ վճռականորեն դատապարտելու ցույցերի բռնի ճնշումները և մարդու իրավունքների լուրջ խախտումները», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել