Armenpress.am-ը գրում է․

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունների կարևոր արդյունքներից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումը՝  սրանից բխող քաղաքական հետևանքներով:

«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց Փաշինյանը:

Վարչապետը հստակ տեսնում է, որ համանախագահող բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել:

«Բայց առավել ևս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը աջակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս»,- ընդգծեց Փաշինյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել