Ազատության հրապարակում չորրորդ օրը պայքարի ծայրահեղ քայլի` հացադուլի դիմած պատերազմի մասնակից երիտասարդների հարեւանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոչ թե շտապօգնության, այլ ոստիկանության մեքենայով, ոչ թե բժիշկներով, այլ` ոստիկաններով։ Հիշում եմ, երբ ահաբեկիչներին ազատ արձակելու պահանջով բանդայի պարագլուխներից մեկը հացադուլ էր հայտարարել, աշխարհիկ և հոգևոր առաջնորդներից էլ մարդ չմնաց նրան այցելելու համար, իսկ հայրենիքի պաշտպանության համար պատերազմի մասնակից ուսանողները, ովքեր շարունակում են իրենց մեծագույն հարստությունը` Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու պայքարը դեռ սպասում են մարդկանց զորակցությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: