Հաղորդվում է, որ բրազիլական արտադրության ձեռքի հակատանկային նռնականետերը և հակատանկային հրթիռներ, ինչպես նաև բրազիլական արտադրության բազմակի հրթիռային կայաններ, մարտին Իրաքից ուղարկվել են Ռուսաստան:
Ըստ բրիտանական պարբերականի՝ Թեհրանի իշխանությունները նաև Մոսկվային են նվիրաբերել իրանական արտադրության Bavar 373 հրթիռային համակարգ, որը նման է ռուսական S-300-ին: Այս մասին պատմել է աղբյուրը, որն օգնել է զինամթերքի տեղափոխմանը: Ձեռքի հակատանկային նռնականետերը և հակատանկային հրթիռները, որոնք գտնվում են ամենահզոր շիա խմբավորման՝ «Հաշդ ալ-Շաաբի»-ի մոտ, մարտի 26-ին Սալամջա սահմանային անցակետով տեղափոխվել են Իրան, որտեղ դրանք ստացել են իրանցի զինվորականները և ծովով փոխադրել Ռուսաստան, ասել է անցումը վերահսկող խմբի հրամանատարը։
Նման բեռներ տեղափոխելու ունակ երեք բեռնատար նավ՝ երկուսը Ռուսաստանի դրոշով, մեկը՝ Իրանի, իրանական Բանդար Անզալի նավահանգստից Կասպից ծովով հասել են Աստրախան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



