Azatutyun.am-ը գրում է․

Ես հիմա իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանելու, որովհետև մենք հիմա մտնում ենք բանակցությունների մեջ։ Այս մասին «Ազատություն TV»-ի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին՝ Արցախը համարո՞ւմ է Ադրբեջանի ամբողջականության մաս, թե ոչ, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցոների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակութւթյունյան վրա։ Իսկ, եթե հարցի օգտատերը բավարարված չէ իմ պատասխանից, կարող է հետևել գործողություններին։ Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանության գալուց հետո, դա փաստ։ Եթե ինձ ցույց տան, որ որևէ իշխանություն ավելի շատ բան է արել Արցախի համար, ես կասեմ՝ լավ»,- ասաց Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել