Փաշինյանի եվրոպական վոյաժներից հետո և Մոսկվա կատարելիք այցից առաջ իշխանական վայ բանախոսները շարունակում են ուղիղ եթերներում «ջուր պղտորելու» իրենց սիրելի զբաղմունքը: Օրինակ՝ պլաստինկա գզող Էդոյի՝ Լավրովին հաթաթա տալուն գրեթե զուգընթաց յուրատեսակ հեռուստաաստղի վերածվող ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը, որ հայտնի է իր էկզոտիկ ու խիստ թափանցիկ մտքերով, վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է. «…Եթե խաղաղապահները, իմ մասնավոր կարծիքն է, իրենց լիազորություններն ամբողջ ծավալով ի զորու չլինեն կատարելու, երևի պետք է մտածել այլ մակարդակի խաղապահ ուժերի մասին՝ միջազգային»: Նիկոլի «սոխակը» իր խոսքում միաժամանակ ակնարկել է, որ ռուսական ուժերը ոչ թե պետք է փոխարինվեն միջազգային խաղաղապահներով, այլ համալրվեն: Փաստորեն՝ Խաչատյանը կասկածի տակ է դնում խաղաղապահների առաքելությունը՝ հիմք նախապատրաստելով նրանց՝ միջազգային խաղաղապահներով փոխարինման: Վերջնանպատակը ոչ թե ռուս խաղաղապահների գործը թեթևացնելն է, այլ դրանց կազմի լիարժեք փոփոխությունը:

Հակառուսական կամ առնվազը դրա տարրերով համեմված իշխանական հռետորաբանությունը, փաստորեն, սրվում է բավական կարևոր փուլում: Չտեսնել այստեղ շանտաժի տարրեր՝ ուղղված ռուսական իշխանություններին, անհնար է, և դատելով նույն Խաչատրյան Վիգենի լոլոներից՝ այդ միտումը համաձայնեցված է անմիջապես Ադրբեջանի հետ. ազերիները, մեղմ ասած, հիացած չեն ռուս խաղաղապահների նեկայությամբ Արցախում, և նրանց առաքելությունը ձախողելու համար նույն թուրքերն ունեն ՀՀ թրքասեր իշխանությունների աջակցության կարիքը՝ գուցե համեմված որոշակի երկնագույն էլեմենտներով: Ընդ որում՝ նույն Խաչատրյան Վիգենի ձեռամբ կամ լեզվով քողազերծվող հակառուսականությունը քողարկվում է հայրենասիրությամբ. իբր Արցախի դարդն են, իբր Փարուխն են սիրում ու մեռնում Քարագլխի համար: Իրականում, սակայն, այստեղ բոլորովին այլ խաղ է տարվում. բազմաթիվ հակառուսներով հարստացված ՔՊ-ն, ջուր լցնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ու դրա արտաքին տերերի ջրաղացին, Հայաստանը տանում են վտանգավոր ուղով: Հայաստանն ունի՞ ռեսուրս հակառուսականություն խաղալու կամ թեկուզ Մոսկվայում անընկալելի մնալու: Ակնհայտ է, որ եվրոպական կտերը, եթե այդպիսիք, իհարկե, եղել են, վերջիվերջո կարող են մնալ Նիկոլի կոկորդին: Իշխանությունները ոչ հմուտ լարախաղացի քայլեր են անում բարակ լարի վրա, որ սպառնում է գահավիժմամբ առաջին հերթին Արցախի հայկական հատվածի ու հենց Հայաստանի համար:

Միաժամանակ չի բացառվում, որ նիկոլական «երգչիստների» այս «օպերան» խիստ նեղ նպատակներ է հետապնդում՝ զուտ ներքաղաքական՝ պայմանավորված ասենք ընդդիմության ակտիվությամբ ու դրանից բխող «նիկոլատհաճ» հետևանքներով:

Նիկոլը շանտա՞ժ է անում Պուտինին: Վիգենն ավելի լավ կիմանա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել