ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնելով նաև, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի միջև։  Կողմերն անդրադարձել են երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել