Սյամոյի «փչացած պլաստինկան»

44-օրյա պատերազմում կրած պարտությունը նախկինների «գրպանը գցելու» նիկոլականների փորձերը վերջ ու դադար չունեն: Այդ հարցում, ինչ խոսք, առաջամարտիկ է Սամվել Բաբայանը («Իժո»)՝ մարդ, որը, կանգնած լինելով Արցախի ազատագրման ակունքներում, այսօր դարձել է արցախատյած ՔՊ-ականների խամաճիկը՝ «սառույցի վրա գրելով» սեփական անցալը, վերածվելով շարքային նիկոլականի:

Ահավասիկ ապրլի 7-ին լրագրողների հետ զրույցում Բաբայանը, որ ընդգրկվել է պատերազմի արդյունքները քննող քննիչ հանձնաժողովի կազմում փորձագետի կարգավիճակով մի պարագայում, երբ նույն այդ պատերազմի ընթացքում պաշտոն է զբաղեցրել, մեկնաբանելով այդ փաստը, հայտաարել է, թե ինքը պատերազմի ժամանակ պաշտոն չի զբաղեցրել՝ հաթաթա տալով, թե թող բանակ պահեին, որ թշնամին մեզ հետ ուժի լեզվով չխոսեր:

Նմանօրինակ լեզվական ճամարտակություններ միայն Բաբայանը չէ, որ անում է: Ինքնին փաստը, որ հողերի՝ պատերազմի միջոցով հանձնման համահեղինակներից մեկն ընդգրկվում է այդ հանձնաժողովում, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ոչ մի հույս պետք չէ կապել հանձնաժողովի աշխատանքի հետ. այն ընդամենն իրականությունը քողարկելու, այլ ոչ թե եղելությունը բացահայտելու մասին է: Ինչ վերաբերում է բանակի լինել-չլինելուն, ապա սյամոների «կռուտիտներն» այլևս ձանձրալի են թվում, քանի որ փաստն այն է,որ Նիկոլի իշխանությանը բաժին էր հասել խիստ մարտունակ բանակ՝ առնվազը տարածաշրջանի մասշտաբով, իսկ թե ինչ արեցին այդ մարտունակ բանակի հետ հետո, այլևս ոչ թե նախկինների, այլ ներկաների պատասխանատվության դաշտում է: Կարծում ենք՝ երկար-բարակ հիմնավորումների կարիք չկա,թե ինչ արեցին. Արցախի քարտեզին նայելը լիովին բավարար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել