Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ողջունել է հայտարարությունը Եմենում երկամսյա հաշտեցման մասին:Այս մասին նշվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Բայդենը նշել է, որ սա կարևոր, սակայն ոչ բավարար քայլ է, որը թույլ է տալիս սկսել «քաղաքական փոխզիջումների որոնումները, որոնք ապագայի համար կապահովեն Եմենի ժողովրդի կայուն խաղաղությունը»:

Նա շնորհակալություն հայտնել Սաուդյան Արաբիային և Օմանին տվյալ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Եմենի կառավարությանը համառ աշխատանքի և ՄԱԿ-ի միջնորդներին վստահելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել