Ռուսաստանի Դաշնությունը հրթիռային համակարգեր է ուղարկում Գոմել (Բելառուս): Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, գրում է «Ուկրինֆորմ»-ը։

«Հակառակորդը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ գրավելու իր ծրագրերից, նա նաև ոտնձգություն է անում Խարկովի շրջանի վրա և փորձում ամրապնդել իր դիրքերը, վերախմբավորել զորքերը, ամրապնդվել։ Հիմա մենք տեսնում ենք, որ հրթիռային համակարգեր են ուղարկվում Գոմելի շրջան, հակառակորդը փորձում է դրանք կենտրոնացնել այնտեղ, ակնհայտ է, որ դա պայմանավորված է հրթիռային հարվածներ հասցնելու կամ որպես շանտաժի և ահաբեկման գործիք օգտագործելու ծրագրերով»,- ասել է Մալյարը։

Նրա խոսքով՝Ռուսաստանը շարունակում է Բելառուսի տարածքն ակտիվորեն օգտագործել ագրեսիա իրականացնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել