Pastinfo.am-ը գրում է.

Գիշերը Արցախում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, կրակոցներ չեն եղել, բայց այսօր առավոտյան կրկին լարվել է: «Փաստինֆո»-ին հայտնեց այս մասին հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը.

«Շատ կարևոր է, որ որևէ մեկը պայմանավորված չհանձնի այդ տարածքները, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ եղավ, նույն ձեռագիրը չլինի, մեր զինվորին որևէ մեկը չդավավաճանի, ես վստահ եմ, որ այս անգամ ժողովուրդը որևէ մեկին չի ներելու »,-ասաց Հակոբյանը:

Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ Ասկերանի Փառուխ գյուղում իրավիճակը նույնն է, հակառակորդը հետ չի քաշվել, միևնույն ժամանակ վստահեցրեց, որ Քարագլուխը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ չէ.

«Քարագլուխը իրենց ետևում է, իրենց ստորոտում են, չի հաջողվել բարձրանալ Քարագլխի գագաթին, երևի թե մարտերի վերսկսման նպատակն էլ հենց Քարագլուխ բարձրանալն է եղել, Փառք Աստծո, մեր ՊԲ-ն տեղում է և իրականացնում է իր գործառույթները»,-ասաց նա:
Մետաքսե Հակոբյանը նաև հայտնեց, որ թեև բնակիչների շրջանում խուճապ չկա, բայց շատ ագրեսիվ են տրամադրված Հայաստանի և Արցախի իշխանությունների նկատմամբ.

«Կան գործիչներ, որոնք փորձում են օգտվել բնակիչների այս վիճակից և իրենց սեփական շահը առաջ տանել, որովհետև այս պահին վենդետա իրականացնելու ժամանակը չէ, պետք է աչալուրջ լինել, որ հերթական անգամ այս իշխանությունները խաղ չխաղան մեր գլխին»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների անելիքներին՝ Մետաքսե Հակոյանը նշեց, որ Արցախի իշխանությունը պետք է Նիկոլ Փաշինյանին պարտադրի՝ «տեր կանգնել եռակողմ հայտարարության պահանջներին».

«Կամ չեն անում կամ էլ իրենց մարդատեղ դնող չկան»,-ասաց Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել