2022 թվականի մարտի 13-ին լրացել է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Հանրապետության նախագահի ընտրության արդյունքների հետ կապված խնդրով Սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված վերջնա ժամկետը՝ հաշտվելով Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական և հակաօրինական հերթական որոշման հետ։
Հարկ է հիշել, որ 2022 թվականի փետրվարի 4-ին Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում նշված էր, որ որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը՝ անընդունելի և սխալ համարելով նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացման հնարավորությունը։
Տրամաբանական հարց է առաջանում, որ եթե այդ քաղաքական ուժերը Հանրապետության նախագահի ընտրության գործընթացը համարել են հակասահմանադրական և ոչ լեգիտիմ, ապա ինչու՞ չդիմեցին Սահմանադրական դատարան, որը միակ վայրն է այն վիճարկելու համար և որին դիմելու սահմանադրական իրավունքով էլ օժտված էին ԱԺ խմբակցությունները։
Ցավալի է տեսնել խորհրդարանական ընդդիմության այս վիճակը։ Այն ստիպում է մտածել, որ նրանք դարձել են Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետևից շարժվող մի միավոր՝ անօգուտ քայլերով, ինչը գնալով դառնում է նաև վտանգավոր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել