Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, մարտավարական զորավարժությունները կանցկացվեն մարտի 14-ից 18-ը։ Դրանց կմասնակցեն ավելի քան 1000 ռուս զինվորականներ, ներգրավված կլինեն ավելի քան 300 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի ուղղաթիռներ։
Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի ամենամեծ ռազմական օբյեկտն է նրա սահմաններից դուրս։ Այն գտնվում է երկու քաղաքներում՝ Դուշանբեում և Բոխթարում։ Այն բաղկացած է մոտոհրաձգային, տանկային, հրետանու, հետախուզական, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական
պաշտպանության և կապի ստորաբաժանումներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



