Իտալիայում Բելառուսի դեսպանությանը պատկանող շինության ուղղությամբ իրագործվել է ահաբեկչական հարձակում։
Երկու անհայտ անձ նետել են վառելիքով (իսկ որոշ տեղեկություններով պայթուցիկով) լի շշեր շենքի ուղղությամբ ։
Զոհեր և վիրավորներ չկան։
Իրավիճակը ռուս֊ուկրաինական (հավաքական Արևմուտք) ուղղությամբ գնալով, մեղմ ասաց բարդանում է և խոսքը ոչ միայն ռազմական գործողությունների և տնտեսական «համաշխարային» պատերազմի մասին է,դա արդեն այլևս այն դաժան իրողությունն է ,որը իր անդրադարձը կունենա ամբողջ աշխարհի վրա,այլ այն ատելության մասին է , որը ուղղակի ողողեց իբր «տոլեռանտ» եվրոմաերիկացիների ենթագիտակծությունը։
Ես նպատակ չունեմ վերլուծել նոր արևմտյան «թրենդի» խորքային հոգեբանական պատճառները ,սակայն կրկին անգամ ստիպված եմ փաստել,որ «լպրծուն» փարիսեությունը հանդիսանում է միջազգային քաղաքականության հիմքը։
Որպես օրինակ ՜ պարզապես հիշենք,թե ին՞չ պատժամիջոցների ցանկ է կիրառվել ֆաշիստական Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ 44 օրվա ընթացքում Արցախի և Հայաստանի խաղաղ քաղաքները և գյուղերը ռմբակոծելու համար։Կամ ին՞չ պատժամիջոցներ են կիրառել նույն «սկզբունքային» պացիֆիստ պետությունները երբ վիժվածք թուրք֊ադրբեջանցիները գլխատում էին հայ գերիներին,կանանց,տատիկ/պապիկներին։
Պատասխան ՈՉ ՄԻ։
Կարծում են պատասխանը ակնհայտ ցույց է տալիս արևմտյան մարդասիրական «արիշվերիշների» իրական գինը։
Մեզ խելքի է պետք գալ,քանզի երբ «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում տեղացի թուրքին «ներողները» և ադրբեջանցու հետ բարեկամանալ երազողները պատերազմը կրկին կբերեն մեր դուռը ,մենք պետք է հասկացանք ,որ մեր կյանքի և մահվան խնդիրը հետաքրքիր է միայն մեզ ։
Շարունակելի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել