Tert.am-ը գրում է․

Ուկրաինան «հնարավոր լուծում» ունի Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման խնդրի վերաբերյալ։ ՏԱՍՍ գործակալության հգաղորդմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ «իրենք պատրաստ չեն Ռուսաստանի վերջնագրերին՝ կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից հրաժարվելու և Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու հետ»։

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել ռուսական կողմին․

«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին։ Կարծում եմ, որ մենք կարող ենք քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների կետերը, որոնք ոչ ոք չի ճանաչում, բացի Ռուսաստանի Դաշնությունից, և փոխզիջում գտնել», - ասել է Զելենսկին ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել